Մամուլ

Վստրեչի խաչմերուկում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության մեքենան և Mercedes-ը

Վստրեչի խաչմերուկում բախվել են հիվանդ տեղափոխող շտապօգնության մեքենան և Mercedes-ը

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ օգոստոսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30-ի սահմաններում Արցախի պողոտա-Ռոստովյան փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ, 38-ամյա Կոլյա Սուքիասյանի վարած, ՀՀ առողջապահության հաշվեկշռում հաշվառված Nissan մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ, 34-ամյա Մկրտիչ Ֆարիզյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Nissan-ը կողաշրջվել է: Օպերատիվորեն  դեպքի վայր են ժամանել Երևանի շտապօգնության մի քանի բժիշկների հերթապահ խմբեր, ովքեր տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել 8 վիրավորի, ապա տեղափոխել Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ շտապօգնության ավտոմեքենան լուսաձայնային ազդանշանները միացած է եղել և հիվանդ տեղափոխելիս է եղել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

shtapognutyun meqena

Վիրավորներից մի քանիսին հիվանդանոց են ուղեկցել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի հրամանատար Խաչիկ Սամվելյանն ու հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանը: Այս պահին տեղում ուժեղացված  ծառայություն են կատարում Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ծառայողները՝ գումարտակի  հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի գլխավորությամբ:

Ֆոտոլրագրողը  հայտնում է, որ պարեկների ճիշտ աշխատանքի արդյունքում ոչ մի խցանում տեղի չունեցավ և շտապօգնության  ավտոմեքենաները կարողանում էին առանց խոչընդոտի երթևեկել:

2 վարորդները տեղում ենթարկվեցին սթափության փորձաքննության, երկուսն էլ եղել են սթափ: Վթարի մասին պարեկային ծառայության Երևանի  գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Արամաս Հարությունյանի գլխավորությամբ: Ոստիկանությունը պարզում է վիրավորների  ինքնությունը:

Վիրավորներից մի քանիսին քաղաքացիների օգնությամբ փրկարարներն են մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին:

Կիսվել