Մամուլ

«Վստահ եմ, որ դու շատ վատ ես զգացել քեզ այս ամենից հետո»․ Կարեն Քոչարյան

«Վստահ եմ, որ դու շատ վատ ես զգացել քեզ այս ամենից հետո»․ Կարեն Քոչարյան

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է

«Հայաստանի բրենդը ժողովրդավարությունն է: Այս ֆրազն այսօր ասել է ՀՀ վարչապետը ԱԺ ամբիոնից: Հիմա ասեմ, թե որն է այդ ժողովրդավարությունը: Անցյալ տարի գարնանը ինձ զանգահարեց Հրաչուհի Ութմազյանի խմբագիրը և հրավիրեց Հրաչուհու հաղորդմանը:

Ես զարմացա և ասացի, որ երևի շփոթվել են և ուրիշ Քոչարյան Կարենի են զանգել, որին ի պատասխան այդ աղջիկը շատ սիրալիր պատասխանեց, որ չեն շփոթվել, հենց ինձ են հրավիրում, ավելացնելով, որ հաղորդման ընթացքում ոչ մի քաղաքական հարց չի քննարկվում:

Ես իհարկե համոզված էի, որ հաղորդումը, եթե անգամ նկարահանվի էլ՝ եթեր չի հեռարձակվի, որովհետև ես Հ1-ի և իշխանությունների «սև ցուցակում եմ»:

Կարեն Քոչարյան

Նկարահանումներից երկու օր առաջ ինձ զանգահարեց նույն աղջիկը և ներողություն խնդրեց, որ «տեխնիկական պատճառներով» նկարահանումը տեղի չի ունենա և ինձ հետ ավելի ուշ կկապնվեն: Ասեմ, որ մինչ օրս չեն կապնվել: Այ այսպիսի «ժողովրդավարություն» է Հայաստանում:

Ի դեպ, այս փաստը ես պատրաստվում եմ փոխանցել Հայաստանում գտնվող բոլոր դեսպանատներին:Հ.Գ. Հրաչուկ ջան, ես շատ սիրում և հարգում եմ քեզ և քո հայրիկին: Վստահ եմ, որ այս պատմության հետ անձամբ դու ոչ մի առնչություն չունես: Ավելին, վստահ եմ, որ դու շատ վատ ես զգացել քեզ այս ամենից հետո:

Պարզապես ուզում եմ, որ դու էլ վստահ լինես, որ գրառումս ամենևին քո դեմ չէ»:

Կիսվել