Ժամանց

Վուդի Ալեն․ «Եթե ես դաջվածք անեի, դա կլիներ մեկ գրություն՝ «Մայրիկ»»

Վուդի Ալեն․ «Եթե ես դաջվածք անեի, դա կլիներ մեկ գրություն՝ «Մայրիկ»»

Վուդի Ալեն․ ամերիկյան նշանավոր ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, դերասան, գրող, երաժիշտ։ Չորս Օսկար մրցանակի դափնեկիր է։ Վուդի Ալեն հանդես է գալիս նաև որպես գրող, քանի որ շատ պատմվածքների ու պիեսների հեղինակ է։ Ալենը գրականության և երաժշտության գիտակ ու ջազային կլարնետիստ է։

«Որպեսզի աշխատեմ դերասանուհու հետ, ես պետք է սիրահարվեմ,- պարզաբանում է Ալենն իր ստեղծագործական մեթոդը:- Ես, իհարկե, պատկերացում ունեի, թե ով է Պենելոպա Կրուզը: Բայց երբ նա մտավ իմ գրասենյակը, ես կարկամեցի. Նա շատ ավելի գեղեցիկ էր, քան կինոյում: Պենելոպան դեռ բերանը չէր բացել, բայց ես արդեն գիտեի, որ գրելու եմ նրա մասին»:

Վուդի Ալեն

Bavnews.am-ը ձեզ է ներկայացնում ամերիկյան նշանավոր ռեժիսոր՝ Վուդի Ալենի լավագույն մտքերը։

1․ Եթե ուզում ես ճանաչել մարդուն, լսիր թե նա ինչ է ասում ուրիշների մասին:

2․ Կարելի է ապրել մինչև հարյուր տարի, եթե հրաժարվես այն ամենից, ինչի համար ուզում ես հարյուր տարի ապրել:

3․ Եթե ուզում ես աստված ծիծաղի, ասա նրան քո պլանների մասին:

4. Մահվանից չեմ վախենում, պարզապես չէի ուզի այդ պահին ներկա լինել:

5. Որոշ ժամանակ մենք որոշում էինք ինչ անել՝ մեկնել Բահամյան կղզինե՞ր, թե՞ ամուսնալուծվել։ Եվ որոշեցինք, որ Բահամները միայն երկշաբաթյա հաճույք են, իսկ ամուսնալուծությունը հավերժական արժեք է:

Վուդի Ալեն

6. Եթե ես դաջվածք անեի, դա կլիներ մեկ գրություն՝ «Մայրիկ»:

7. Ձեզ համար ես աթեիստ եմ, Աստծու համար՝ կառուցողական ընդդիմություն:

8. Բոլոր մարդիկ գիտեն մի պարզ ճշմարտություն, եւ մեր կյանքի միակ նպատակը այդ ճշմարտությունը խեղաթյուրելն է։

9. Մարդկանց չի վիրավորում թուլությունը, նրանք ատում են ուժի համար։

10. Ես հավատում եմ ամենատես աչքին, որը վերևից հետևում է մեզ։ Ցավոք՝ դա իշխանությունն է։

Կիսվել