Վոլոդինը հայտնել է, որ Զելենսկին լքել է Կիևը
Վոլոդինը հայտնել է, որ Զելենսկին լքել է Կիևը
ՌԴ պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտնել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հապճեպ լքել է Կիևը և մեկնել Լվով:
Նա դեռ երեկվանից Ուկրաինայի մայրաքաղաքում չի եղել, իսկ տեսանյութերը, որոնք հրապարակում է սոցիալական ցանցերում, նախապես տեսագրված են, փոխանցում է РИА Новости-ն:
Պաշտոնյայի խոսքով՝ Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորները փորձել են Կիևում հանդիպել պետության ղեկավարի հետ, սակայն նրանց հրավիրել են Լվով:
Նշենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Telegram-ի իր ալիքում տեսանյութ էր հրապարակել, որում նշում է, որ ինքը և իր գործընկերները գտնվում են Կիևում։