Վճարիր մեր աշխատավարձերը․ Վրաստանում ադրբեջանական դեսպանության առաջ բողոքի ցույց է տեղի ունեցել (Տեսանյութ)
Վճարիր մեր աշխատավարձերը․ Վրաստանում ադրբեջանական դեսպանության առաջ բողոքի ցույց է տեղի ունեցել (Տեսանյութ)
Փետրվարի 13-ին Վրաստանում ադրբեջանական դեսպանության առաջ բողոքի ցույց է տեղի ունեցել։ Վրաստանի՝ ազգությամբ ադրբեջանցի քաղաքացիները պահանջում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից վճարել իրենց աշխատավարձերը, գրում է akhaltskha.net-ը:
Ցուցարարների խոսքերով` «Ակորդ» շինարարական ընկերությունը չի վճարել իրենց աշխատավարձերը, ինչի պատճառով իրենք դիմել էին դատարան ու հաղթանակ տարել, սակայն ընկերությունը կրկին հրաժարվել է վճարել բանվորների աշխատավարձը։
Ցուցարարներից մեկի խոսքերով` ամեն ինչ Ադրբեջանում պատկանում է Իլհամ Ալիևին ու տվյալ ընկերությունը ևս նրան է պատկանում:
Տեսանյութը ստորև