Շոու-բիզնես

Որքան գումար է վճարել պետությանը Սիրուշոն. երգչուհին կրկին 1000 խոշոր հարկատուների ցանկում է

Armlur.am-ը ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի կայքից տեղեկացավ, որ երգչուհի Սիրուշոն պետությանը վճարել է 313,4 մլն դրամ։

Նախորդ եռամսյակում երգչուհի Սիրուշոն հայտնել էր, որ իրեն պատկանող «Սիրուշո Փրադաքշնը» (Sirusho Production)՝ հայկական երաժշտական և մշակութային արտադրական ընկերությունը, ևս մտել է Հայաստանի 1000 խոշոր հարկատուների ցանկում։

Սիրոշոն մեկնաբանել է, որ «դե շատ հարկ ենք վճարել»։ Նա զարմացած էր, թե ինչպես է այդպես ստացվել։

1000 խոշոր հարկատուների ցանկում 3-րդ եռամսյակում երգչուհու ընկերությունը զբաղեցրել է 865-րդ հորիզոնականը։

Ընկերությունը զբաղվում է Սիրուշոյի երաժշտական նախագծերի, տեսահոլովակների և համերգների կազմակերպմամբ, ինչպես նաև մշակութային արտադրանքների ստեղծմամբ։ Սիրուշոն նաև հիմնել է Pregomesh անվամբ արծաթե ձեռագործ զարդերի բրենդը, որը ներկայացնում է հայկական մշակույթը ժամանակակից ձևով։