Վլադիմիր Պուտինն առաջին անգամ մեկնաբանել է վրացի հաղորդավարի հայհոյանքներ հնչեցրած սկանդալը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջին անգամ մեկնաբանել է «Ռուսթավի 2»-ի հաղորդավարի հնչեցրած վիրավորանքների պատճառով առաջացած սկանդալը։
Պատասխանելով լրագրողներին հարցերին՝ արդյո՞ք Գաբունիայի նկատմամբ պետությանը վիրավորանք հասցնելու մասին հոդվածով քրեական գործ հարուցելու է, Վլադիմիր Պուտինն ասեց «Մեծ պատիվ կլինի ինչ–որ քրեական գործեր հարուցել։ Թող շարունակի աշխատել»։
Պատժամիջոցներ ևս չի կիրառվի վրացի ժողովրդի նկատմամբ ունեցած հարգանքից ելնելով։
Հիշեցնենք, որ կիրակի «Ռուսթավի 2» հեռուստաընկերության հեղինակային ծրագրի հաղորդավար Գեորգի Գաբունիան իր եթերը սկսել էր Ռուսաստանի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին հնչեցրած հայհոյանքներով։