«Վլադիմիր Պուտինը չափազանց կարևոր ելույթ կունենա». Պեսկով
«Վլադիմիր Պուտինը չափազանց կարևոր ելույթ կունենա». Պեսկով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լիագումար նիստում կանդրադառնա էներգառեսուրսների գների աճին, տնտեսական այլ ոլորտների վրա արևմտյան պատժամիջոցների ազդեցությանը, ինչպես նաև աշխարհում սկսվող պարենային ճգնաժամին։
Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ТАСС-ը։
Պեսկովն ընդգծել է, որ հունիսի 17-ի համաժողովին Պուտինի ելույթը «չափազանց կարևոր» է լինելու։