Մամուլ

Վլադիմիր Պուտինը կայցելի Հայաստան

Վլադիմիր Պուտինը կայցելի Հայաստան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են նոյեմբերի 23-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ երկրների ղեկավարների գագաթաժողովին, ինչպես նաև ՌԴ նախագահի՝ նոյեմբերի 22-ին Հայաստանի կատարելիք այցի օրակարգին վերաբերվող հարցեր:

Վարչապետի աշխատակազմը փոխանցում է, որ կողմերը մտքեր են փոխանակվել նաև հոկտեմբերի 31-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպումից հետո տեղի ունեցած մի շարք իրադարձությունների, ինչպես նաև հումանիտար հարցերի շուրջ ձեռքբերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի վերաբերյալ:

Կիսվել