Վլադիմիր Պոզները նշել է, թե ով է եղել իր հաղորդման ամենատհաճ հյուրը
Վլադիմիր Պոզները նշել է, թե ով է եղել իր հաղորդման ամենատհաճ հյուրը
Լրագրող եւ հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզները պատմել է, թե ով է եղել «Առաջին ալիքի» եթերում իր հեղինակային հաղորդման շրջանակներում ամենատհաճ հյուրը։
Յարովայա Իրինա Անատոլեւնան (Պետդումայի փոխխոսնակ, բազմաթիվ հնչեղ օրինագծերի հեղինակ) ինձ ամենաշատն է ցնցել բացասական առումով»,- ասել է Պոզները։
Հաղորդավարը հիշել է նաեւ դրական հարցազրույցները։ Նա թվել է «Ռոսնանո»-ի նախկին ղեկավար, ՌԴ նախագահի՝ կայուն զարգացման նպատակներով հատուկ ներկայացուցիչ Անատոլի Չուբայսի եւ 2008-2011թթ․ ամերիկացի դեսպան Ջոն Բայերլիի հետ հարզացրույցները։
Պոզները նշել է, որ Չուբայսն իր նկատմամբ ատելության վերաբերյալ հարցի ժամանակ զույց է տվել զգացմունքները։ «Երեւում էր, որ դա նրան շատ է ցավեցնում։ Պարզապես ես հիշել եմ դեմքի արտահայտությունը եւ ձայնի տոնայնությունը, հայացքը»,- պատմել է լրագրողը։
Պոզները Բայերլիի հետ շփումից հիշել է, թե ինչպես է դիվանագետը հարցին՝ ինչ կասի Աստծուն հանդիպելու դեպքում, արտասվել ու պատասխանել, որ նրանից ծնողների հետ հանդիպում կխնդրեր։ «Դա այնքան հուզիչ ու անկեղծ էր, որ ես հիշեցի»,- եզրափակել է հաղորդավարը։