Վլադիմիր Կարապետյանի դուստրը նշանակվել է նախագահի խորհրդական
Վլադիմիր Կարապետյանի դուստրը նշանակվել է նախագահի խորհրդական
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել խորհրդական նշանակելու մասին։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ և 9-րդ մասերը.
Տաթևիկ Կարապետյանին 2022 թվականի մայիսի 13-ից նշանակել Հանրապետության նախագահի խորհրդական», – նշված է հրամանագրում։
Նշենք, որ 25 -ամյա Տաթեւիկը Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի դուստրն է: