Վլադիմիր Գասպարյանի որդու նկատմամբ քրեական գործ է հարուցվել. նա խուսափել է բանակից
Հանրային քրեական հետապնդում է հարուցվել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի որդու՝ Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ՝ զինվորական ծառայությունից խուսափելու համար։
Գլխավոր դատախազությունից հաստատում են տեղեկությունը և փոխանցում հետևյալը.
«Դատախազը 2026 թվականի մարտի 16-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել 2004 թվականի մայիսի 1-ին ծնված Վլադիմիր Վլադիմիրի Գասպարյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի 1-ին մասով (պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելը)»:
ArmLur.am-ին էլ հայտնի է դարձավ, որ Վլադիմիր Գասպարյանի որդու նկապտմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։


