Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանն ազատ կարձակվի
Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանն ազատ կարձակվի
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանն ազատ կարձակվի. այս մասին տեղեկացրել է նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Փաստաբանի ֆեյսբուքյան գրառման մեջ ասված է. «Մեր փաստաբանական թիմի 8-ամսյա ծանրագույն պայքարը սկսեց տալ դրական արդյունքներ. Արշակ Հակոբյանը գրավով ազատ կարձակվի»։
Հիշեցնենք՝ Արշակ Հակոբյանը կալանավորվել է 2021-ի նոյեմբերի 30-ին, նրան մեղադրանք է առաջադրվել հայտարարագրման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքը թաքցնելու և փողերի լվացման համար։