Վլադիմիր Գասպարյանի «գոլդ» պետհամարանիշերը հետ են վերցվել․ «Ժամանակ»
««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վարչապետի հրամանով բարձրաստիճան նախկին բոլոր ոստիկաններից հավաքվել են նրանց մեքենաների ոստիկանական «գոլդ» պետհամարանիշերը։ Օրինակ՝ հետ է վերցվել նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի 999II 99 պետհամարանիշը։
Լուրը մեզ հետ զրույցում հաստատեց ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ «Այո, այդ պետհամարանիշերի մի մասն արդեն հետ է վերցվել, և գործընթացը շարունակվում է»,- ասաց Օսիպյանը։ Մեր դիտարկմանը, թե ինչ են անելու այդ պետհամարանիշերը, Օսիպյանը պատասխանեց. «Դրանք նորից չեն վաճառվելու»։
Իրականում դրանք վերցվել են, որ նրանք իրենց նոր Հայաստանում էլ արտոնյալ չզգան՝ շրջանցելով օրենքները»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: