Վիրավոր զինծառայողին վիրահատել են. նրան Երեւան են տեղափոխում. մանրամասներ
Վիրավոր զինծառայողին վիրահատել են. նրան Երեւան են տեղափոխում. մանրամասներ
Կեսգիշերին մոտ համածառայակցի կողմից արձակված կրակոցից վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Սենիկ Սահակյանը Կապանի բժշկական կենտրոնում վիրահատվել է։
News.am-ի տեղեկություններով՝ վիրավոր զինծառայողին քիչ անց ուղղաթիռով կտեղափոխեն Երեւան։
Մենք տեղեկացանք, որ զինծառայողի վիճակը ծանր է։
Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 8-ին՝ ժամը 23։50-ի սահմաններում, նախնական տվյալով՝ համածառայակցի կողմից արձակված կրակոցից վիրավորում է ստացել ՀՀ հարավ-արեւելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Սենիկ Արթուրի Սահակյանը (ծնվ. 2003թ.)։ Տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։