Վիրավոր, բայց անպարտ․ Չալաբյան
Հասարակական, քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը լուսանկար է հրապարակել Հայաքվե ֆեյսբուքյան էջում Աբրահամ Գասպարյանի հետ և կից գրել․
«Վիրավոր, բայց անպարտ: Ճշմարտությունը կարող է վիրավորվել, բայց հաղթելու է»։
Նշենք, որ Աբրահամ Գասպարյանը հոսպիտալացվել է հունիսի 12-ին՝ Ազգային ժողովի մոտից։ Բերման ենթարկելու ընթացքում նրան դաժան ծեծի են ենթարկել, ինչի հետևանքով Գասպարյանի մոտ գլխուղեղի ցնցում է ախտորոշվել, նաև կողոսկրերն են կոտրվել։