Վիրավորված եմ Հայկից, անարդար էր գալ, մխրճվել այդ պրոցեսի մեջ ու դառնալ քաղաքապետ․ Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երբ Հայկ Մայրությանն ընտրվեց քաղաքապետ շատերը մտածում էին, որ պետք է դուք լինեիք, նույնիսկ շնորհավորում էին։ Դրանից հետո ինչպե՞ս զարգացան ձեր հարաբերությունները։
Այդ հարցին ի պատասխան` Tete A Tete-ի եթերում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց, որ վարչությունն է որոշում կայացրել, նույնիսկ ես եմ հայտարարել, քաղաքապետի թեկնածուն Հայկն է, ինձ համար դժվար էր, վատ էր, անարդար էր։
Ալեն Սիմոնյանը նշում է, որ Նիկոլ Փաշինյանինն իրեն ասել է գնա Ազգային ժողով արա այն ինչ ես էի անում ու նա այդպես էլ արել է։
Վիրավորված եմ Հայկից, անարդար էր գալ, մխրճվել այդ պրոցեսի մեջ ու օգտագործելով «Կարգին հաղորդման» իր անցյալը դառնալ քաղաքապետ, որը հետագայում ապացուցվեց, որ սխալ էր։ Այո ինքը «Կարգին հաղորդում»-ով դարձավ քաղաքապետ, էնպես չի լուրջ քաղաքական գործիչ էր։
Տեսանյութը՝ ստորև․


