Մամուլ

Վիրավորներից մեկը Գագիկ Բեգլարյանի ծանոթն է. նա եկել է հիվանդանոց

News.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Հանրապետական հիվանդանոց է եկել Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը։

Աջափնյակի կրակոցներից վիրավորում ստացածների մեկը նրա ծանոթն է։

Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 18-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Աջափնյակ թաղամասի Աբելյան փողոցի 7 և 9 շենքերի մեջտեղում. կան վիրավորներ։

Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում են, թե ինչպես են մի խումբ անձինք կրակում միմյանց վրա։