Վիրավորները բոլորը հիվանդանոցում են՝ ի վիճակի չեն հարցաքննվելու․ մանրամասներ Ապարանում հնչած կրակոցներից
Վիրավորները բոլորը հիվանդանոցում են՝ ի վիճակի չեն հարցաքննվելու․ մանրամասներ Ապարանում հնչած կրակոցներից
Այսօր՝ հունիսի 19-ին, կրակոցներ են հնչել Արագածոտնի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում, «Ապարան» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, այդ թվում՝ հրազենային, իրենց մոտ են տեղափոխվել 7 քաղաքացի:
Նշվում է, որ վիճաբանություն է տեղի ունեցել ՔՊ պատգամավոր Մաթևոս Ասատրյանի հարազատների և ՔՊ Արագածոտնի փոխմարզպետ Էդգար Փարվանյանի հորեղբոր որդիների միջև, որի ընթացքում էլ հնչել են կրակոցներ։
ArmLur.am-ի տեղեկություններով՝ իրավապաները կապ են հաստատել Մաթևոս Ասատրյանի հետ, որն ասել է՝ այդ անձինք իր հետ կապ չունեն: Քննությունը կպարզի ունեն, թե ոչ: Ավելին պարզվում է, որ երեկվանից երկու կողմերը վիճած են եղել ու կռիվը շարունակվել է այսօր:
Այսինքն՝ մի քանի օր կողմերը իրար մեջ հաշիվ են ունեցել ու այսօր բանը հասել է կրակոցին:
ArmLur.am-ի տեղեկություններով՝ այս պահին իրավապահները չեն կարողանում հարցաքննել ոչ մեկի, քանի որ վիճաբանության բոլոր կողմերը վիրավոր են ու հիվանդանոցում են․ քննչական գործողություններն են ընթանում։