Վիվա-ՄՏՍ-ը ընկերության հնարավոր վաճառքի մասին
Վիվա-ՄՏՍ-ը ընկերության հնարավոր վաճառքի մասին
Հաշվի առնելով մի շարք լրատվամիջոցներից ստացված պարզաբանումների դիմումները՝ հայտնում ենք, որ ինչպես արդեն նշված է մեր 31.08.2022թ-ի տարածած հայտարարության մեջ, Վիվա-ՄՏՍ-ը այլևս չի արձագանքելու «Ժողովուրդ» օրաթերթի/armlur.am փոխկապակցված կայքի նույնաբովանդակ շարունակական հրապարակումներին:
Ինչ վերաբերում է ընկերության հնարավոր վաճառքի հետ կապված տեղեկություններին, ապա հարցմամբ պահանջված այս տեղեկությունները կարող են չտրամադրվել՝ ըստ ընկերության հայեցողության, քանի որ դրանք հանդիսանում են Վիվա-ՄՏՍ-ի առևտրային գաղտնիք՝ հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը:
Նշենք, որ ըստ տարածված տեղեկությունների՝ Հայաստանի հեռահաղորդակցության օպերատորներից «Վիվա-ՄՏՍ»-ը հանվել է վաճառքի և արդեն ավելի քան հինգ ամիս է՝ կողմերը ընկերության առքուվաճառքի գործարքն են փորձում վերջնականացնել՝ չնայած առաջ եկած բարդություններին։