Վիճաբանություն ու ծեծկռտուք ՔՊ-ականների միջև` Գյումրու «Փարվանա» ռեստորանում
Վիճաբանություն ու ծեծկռտուք ՔՊ-ականների միջև` Գյումրու «Փարվանա» ռեստորանում
Aravot.am-ին հասած տեղեկություններով, երեկ միջադեպ է տեղի ունեցել Գյումրու «Փարվանա» ռեստորանում, որտեղ Գյումրու քաղաքային իշխանության ՔՊ-ական ներկայացուցիչները խնջույքի են մասնակցել։
Այստեղ նշել են Գյումրու առաջին փոխքաղաքապետ Արթուր Պապիկյանի օգնական Նարեկ Բեգզադյանի ծնունդը, ձեռքի հետ էլ տոնել են նաև վարչապետի կնոջ` Աննա Հակոբյանի ազգական, 28-ամյա ատամնաբույժ Վահագն Մկրտչյանի Գյումրու փոխքաղաքապետի պաշտոնում նշանակվելը։
Մեր տեղեկություններով, սկզբում վիճաբանություն ու ծեծկռտուք է սկսվել հենց ՔՊ-ականների միջև, երբ փորձել է միջամտել ռեստորանի տնօրինությունը, վիճաբանել են նաև նրանց հետ։
Կան տեղեկություններ, որ վիճաբանության ընթացքում դանակով սպառնացել են մասնակիցներից մեկին։