Մամուլ

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Դավիթ Բեկի փողոցում՝ արագաչափի մոտ. ոստիկանությունը որոնում է Lexus մակնիշի ավտոմեքենա

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Դավիթ Բեկի փողոցում՝ արագաչափի մոտ. ոստիկանությունը որոնում է Lexus մակնիշի ավտոմեքենա

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ օգոստոսի 19-ին, Երևանում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով։

Այդ օրը, ժամը 20։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթ Բեկի փողոցում՝ արագաչափի մոտ, մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունենում, որը վերածվել է ծեծկռտուքի։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր Դավիթ Բեկի փողոցի 200/2 հասցեի մոտից վիճաբանություն կատարելու կասկածանքով ոստիկանության Նոր Նորքի բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչներ՝ 23-ամյա Ռուսլան Ջնդոյանին, 17-ամյա Սևակ Ջնդոյանին, 50-ամյա Արմեն Նաղոյանին և 16-ամյա Ա. Ջնդոյանին։

vostikanutyun parekner

Որոշ ժամանակ անց «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «գլխի գագաթային շրջանի և կզակի շրջանի պատռված վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ՝ 38-ամյա Ռոման Ջնդոյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել նշված վիճաբանություն-ծեծկռտուքի վայրից։

Աղբյուրի տեղեկություններով՝ քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ վիճաբանության վայրում Ռոման Ջնդոյանի և Lexus մակնիշի ավտոմեքենայի անհայտ ուղևորների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով էլ Ռ. Ջնդոյանը վնասվածքներ է ստացել։

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Lexus մակնիշի ավտոմեքենայի համարանիշները պարզելու, վարորդի և վիճաբանության մյուս մասնակիցների ինքնությունը ճշտելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Կիսվել