ՄամուլՏեսանյութ

Վիճաբանությունը սկսվել է Վերջին զանգին նվիրված համերգի ժամանակ. Մանրամասներ Վեդիի ողբերգական դեպքից

Վեդիում անչափահասների միջեւ վիճաբանությունը սկսվել է Վերջին զանգին նվիրված համերգի ժամանակ, այնուհետեւ դեռահասները վեճը շարունակել են  կայարանամերձ տարածքում։

News.am-ին Վեդիի բնակիչները պատմեցին, որ սպանվածը պայմանագրային էր։

«Համերգի ժամանակ կռվել են, հետո եկել են «կալցեվոյ»՝ ռազբիրատի, սպանված Ալիկ Հակոբյանն ու սպանության մեջ մեղադրվողն ընկերներ են եղել, կռիվը երեխաների համար է եղել, պատահական է դեպքն եղել։ Ասում են՝ շատ մոտ ընկերներ են եղել։

Վերջին զանգի համար համերգ է եղել, էնտեղ են վիճել, թե ինչ է եղել, չգիտենք։ Երկու ընտանիքներն էլ շատ լավ ընտանիքներ են, երեխեք են, կկռվեն էլ, կբարիշեն էլ, ինչի՞ են ծնողները խառնվել»,– ասաց բնակիչներից մեկը։