ՄամուլՏեսանյութ

Նավուրի անտառում Վիլիսը բախվել է հաստաբուն ծառին. ամուսիններից մեկը տեղում մահացել է

Հոկտեմբերի 29-ին, ողբերգական ավտովթար է Տավուշի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններւոմ «Վիլիս» մակնիշի ավտոմեքենան Ճամբարակ-Նավուր ավտոճանապարհին՝ 30 կմ հատվածում՝ անտառային գոտում անտառի մեջ բախվել է հաստաբուն ծառին: 

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի մահացել է, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Բերդ» հիվանդանոց: 

Վիրավորին հիվանդանոց է ուղեկցել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի հրամանատար Արթուր Բաբասյանը՝ պարեկային ավտոմեքենայով:

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ մահացածն ու վիրավորն ամուսիններ են, վիրավորը կինն է:

Վթարի մասին ոստիկանության Տավուշի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Տավուշի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Արամ Հարությունյանի, քննչական բաժնի պետ Հունան Գարանյանի և օրվա պատասպանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացած վարորդի և վիրավոր ուղևորի ինքնությունը: