Ազատ խոսք

Վիգեն Էուլջեքջյանն արդեն 20 օր հացադուլ է անում Բաքվի բանտում. ընտանիքն ահազանգում է

2020 թ-ի 44-օրյա պատերազմի ընթացքում գերևարված Վիգեն Էուլջեքջյանի ընտանիքը հայտնում է, որ նա արդեն 20 օր շարունակ հացադուլ է անում Բաքվի բանտում։

Վիգեն Էուլջեքջյանի կինը՝ Լուսիանա Մինասյանը մասնավորապես գրել է.

«Վիգեն Էուլջեքջյանի ընտանիքը խորը ցավով է լցված։

Երկար սպասված ազատ արձակման մասին լավ լուրեր լսելու փոխարեն, Բաքվից այսօր ստացված զանգը բացահայտեց, որ նա 20 օր է՝ հացադուլ է անում։

Այն, ինչ պետք է լիներ հույսի մի պահ, վերածվել է անտանելի տխրության և վախի»։