ԱշխարհՄամուլ

Վիգենը գտնվում է Գաբուստանի բանտում, որը հայտնի է իր անմարդկային պայմաններով

Ճշմարտության և արդարադատության կենտրոնը հրապարակել է նոր զեկույց՝ «Ադրբեջանում քրիստոնյա հայերի հետապնդումները՝ Վիգեն Էուլջեքջյանի գործը» վերնագրով։ Այս զեկույցը ներկայացնում է քրիստոնյա հայերի նկատմամբ Ադրբեջանում իրականացվող հետապնդումները՝ շեշտադրելով Վիգեն Էուլջեքջյանի գործը։ Մասնավորապես նշված է․

«Վիգեն Էուլջեքջյանը 44-ամյա քրիստոնյա հայ է և 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներից է, նա Լիբանանի և Հայաստանի քաղաքացի է: 2020 թվականին նա տեղափոխվել է Լեռնային Ղարաբաղ՝ բիզնես հիմնելու և ընտանիքի հետ այնտեղ նոր կյանք կառուցելու համար։ Վիգենը հավատացյալ քրիստոնյա է և իր ձեռքին խաչի դաջվածք ունի, որն այրել և ջնջել են ադրբեջանական ուժերը։

Վիգենի ներկայիս գտնվելու վայրը և կալանքի մանրամասները.

2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև 2020 թվականի հրադադարի համաձայնագրի հաջորդ օրը, Վիգենը գերի է ընկել ադրբեջանական հատուկ ջոկատայինների կողմից, երբ նա հավաքում էր իր անձնական իրերը՝  Շուշիից դուրս գալու համար։ Նա հայ քաղաքացիական անձ էր, ում առևանգել էին և ապօրինի տեղափոխել Բաքվի բանտ, որտեղ նա մնաց գրեթե յոթ ամիս։

vigen elje

2021 թվականի հունիսի 14-ին Վիգենն ապօրինաբար դատվեց Բաքվի զինվորական դատարանի կողմից, մեղավոր ճանաչվեց և կեղծ դատավարությամբ դատապարտվեց 20 տարվա ազատազրկման։ Նրան թույլ չեն տվել որևէ անկախ իրավական աջակցություն կամ պաշտպանություն: Վիգենին անօրինական մեղադրանք է առաջադրվել, և նա դատվել է շինծու մեղադրանքներով՝ իբրև որպես վարձկան մասնակցելու ռազմական հակամարտությանը և ահաբեկչությանը, և պետական ​​սահմանը բռնությամբ կամ բռնության սպառնալիքով հատելու համար:

Վիգենին թույլ չեն տվել շփվել ընտանիքի կամ խորհրդականի հետ: Այսօր Վիգենը 20 տարվա ազատազրկման ապօրինի պատիժ է կրում Ադրբեջանի Գաբուստանի բանտում։ ։

Վիգենի դեմ առաջադրված մեղադրանքները քաղաքական և էթնիկական դրդապատճառներ էին, առանց դատավարության ընթացքում ներկայացված որևէ էական ապացույցի: Նա շարունակում է կալանքի տակ մնալ Բաքվում, ենթադրաբար Գոբուստան բանտում, որը հայտնի է իր անմարդկային պայմաններով և բանտարկյալների շրջանում ինքնասպանությունների բարձր մակարդակով»: