Մամուլ

Վթար Երևան-Երասխ ճանապարհին. 1 մարդ մահացել է, 4-ը` վնասվածքներ ստացել

Երևան-Երասխ ճանապարհին այսօր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով 1 մարդ մահացել է, 4-ը` վնասվածքներ ստացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ըստ կայքի` ժամը 07:30-ի սահմաններում նշված հատվածում բախվել են «Mercedes» ու «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն, որտեղ մեկը, գիտակցության չգալով, մահացել է։

Ըստ լրատվամիջոցի` դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների, մահացածի և տուժածների ինքնությունը։