Վթարի հետևանքով նախկին քննիչը մահացել է․ դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս
Վթարի հետևանքով նախկին քննիչը մահացել է․ դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս
Ապրիլի 8-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 45-ամյա Հայկազ Ենոքյանը իր վարած «Hyundai Elantra» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհի՝ Դիմիտրով գյուղի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով՝ գլխիվայր հայտնվել դաշտում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Հայկազ Ենոքյանը տեղում մահացել է։ Նրան մարմինը հայտնաբերվել է ավտոմեքենայից մոտ 10 մետր հեռավորության վրա։
Աղբյուրը հայտնում է, որ մահացածը երկար տարիներ աշխատել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում։