Վթարի է ենթարկվել 44-օրյաում նահատակված, հերոս Ռոլանդ Սարգսյանի եղբայրը
Այսօր՝ հունվարի 4-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:10-ի սահմաններում Երևանի բնակիչ 41-ամյա Գ. Սարգսյանը իր վարած «Jeep Compass Latitude» մակնիշի ավտոմեքենայով Հարթավան-Երնջատափ ավտոճանապարհին հայտվել է մերկասառույցի վրա, դուրս եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել ձորակում՝ բախվելով գազատարին:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Հարվածի հետևանքով սկսվել է գազի արտահոսք:
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: Վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը, ավտոմեքենայի անվադողերն էլ եղել են ձմեռային:
Իսկ վարորդը Արցախյան 44-օրյա պատերազմում նահատակված, լեգենդ դարձած հերոս Ռոլանդ Սարգսյանի եղբայրն է: