Վթարի է ենթարկվել զինվորներ տեղափոխող Կամազը․ կան վիրավորներ
Այսօր ժամը 14:50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Զոդի կամրջի հարևանությամբ բախվել են «Toyota» մակնիշի ավտոմեքենան և «KamAZ» մակնիշի բեռնատարը:
Shamshyan.com-ի փոխանցամբ՝ վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն:
Տեղում պարզվել է, որ «KamAZ»-ը հաշվառված է ՀՀ Պաշտպանության նախարարության հաշվեկշռում։ Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը:
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը: