Մամուլ

Վթարից ամիսներ անց 49-ամյա ուղևորուհին հիվանդանոցում մահացավ

Վթարից ամիսներ անց 49-ամյա ուղևորուհին հիվանդանոցում մահացավ

Հունիսի 4-ին հաղորդվել էր, որ Երևան-Սևան ճանապարհի 12-րդ կմ-ին «Նիսան» մակնիշի մեքենան ինքնավթարի է ենթարկվել: Վարորդը և ուղևորը տեղափոխվել էին հիվանդանոց:

Ոստիկանությունից Bavnews.am-ին հայտնում են, որ նոյեմբերի 20-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ նշված վթարի հետևանքով մարմնական վնասվածք ստացած ուղևորուհին՝ 49-ամյա Իրինա Օհանյանը, մահացել է:

Կատարվում է նախաքննություն:

Կիսվել