Վթարային վայրէջք կատարած А321 ինքնաթիռում հայեր են եղել․ անունները հայտնի է
Վթարային վայրէջք կատարած А321 ինքնաթիռում հայեր են եղել։ «Комсомольская правда»-ն հրապարակել է ՌԴ Մերձմոսկովյան շրջանի եգիպտացորենի դաշտում վթարային վայրէջք կատարած А321 ուղևորների ցանկը, որտեղ ներառված են հայկական ազգանուններ։
Նրանք են՝ Հակոբյան Ստեփան, Առստամյան Արթուր, Առստամյան Էրիկ, Ավետիսյան Կարինա, Դավիդյան Լիանա, Ղահրամանով Արթուր, Ղահրամանով Գրիգորի, Ղահրամանովա Ագնեսա, Ղահրամանովա Դիանա, Ղահրամանովա Միլանա, Մուրադյան Գալինա, Ստրոկյան Վերա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Ուրալյան ավիաընկերությանը» պատկանող A321 ուղևորատար ինքնաթիռն օդ բարձրանալուց հետո կոշտ վայրէջք է կատարել Մոսկվայի մերձակայքում գտնվող Ժուկովսկի ծայրամասում Ռիբինսկոյե գյուղի մոտ, հաղորդում է РБК-ն:
Հայտնի է, որ Սիմֆերոպոլ ուղևորվող օդանավի շարժիչը թռիչքից հետո բռնկվել է, երբ ինքնաթիռը բախվել է ճայերի երամի հետ, որոնցից մեկն ընկել է ինքնաթիռի շարժիչի մեջ: Շարժիչն սկսել է այրվել։
Ինքնաթիռում եղել է 226 ուղևոր, այդ թվում 6 երեխա, և անձնակազմի 7 անդամ։ Օդաչուներին հաջողվել է վայրէջք կատարել բաց դաշտում։ Նրանք տարհանվել են եգիպտացորենի դաշտից։ Հայտնի է 10 վիրավորի մասին։