«Վերջին 30 տարվա մեջ առաջին անգամ պետության ղեկավարը հայկական ֆուտբոլի առաջ նպատակ դրեց». Լևոն Պաչաջյան
«Վերջին 30 տարվա մեջ առաջին անգամ պետության ղեկավարը հայկական ֆուտբոլի առաջ նպատակ դրեց», – այսպիսի տեսակետ է հայտնել մեր ընտրանու նախկին ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանը՝ անդրադառնալով ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:
«Վերջին 30 տարվա մեջ առաջին անգամ պետության ղեկավարը հայկական ֆուտբոլի առաջ նպատակ դրեց:
Շատերը մտածում են, որ չէ՛ Հայաստանի Հավաքականը չի կարող մեդալակիր դառնալ Աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններում, բայց՝ ո՞վ է ասել, որ մենք հույներից քիչ ֆուտբոլային ենք:
Ո՞վ է ասել, որ Հ. Կորեան կարող է, իսկ մենք ոչ: Ռուսները, թուրքերը. նայեք պատմությանը… Տարբեր՝ ավելի համեստ ֆուտբոլային երկրներ են դրան հասել! Պետության աջակցությամբ և մեր ֆուտբոլային աշխարհի մարդկանց գրագետ քայլերով շատ էլ հնարավոր է!!!
Այս տարվա թե՛ ակումբային թիմերի, թե՛ Հավաքականի խաղերը վկա»: