Շոու-բիզնես

Վերջին օրերին շատ նամակներ եմ ստանում Ֆուլ Հաուս նախագծի մասին․ ուզում եմ հստակ և վստահ ձեզ մի բան ասել․ Մենչ

Պրոդյուսեր, դերասան Մենչը՝ Արմեն Պետրոսյանն ինստագրամյան իր էջի սթորի բաժնում անդրադարձել է «Ֆուլ Հաուս»-ի 10-րդ եթերաշրջանի մասին համացանցում տարածված կեղծ լուրերին:

«Վերջին օրերին շատ նամակներ եմ ստանում հեռուստադիտողներից, այն մարդկանցից, ովքեր շատ էին սիրում «Ֆուլ Հաուս» նախագիծը, Տիկ-տոկ-ում էջեր կան, որոնք տարածում են, որ դուրս է եկել «Ֆուլ հաուս»-ի 10-րդ եթերաշրջանը:

Քանի որ ես հանդիսանում եմ այդ նախագծի պրոդյուսերը, ուզում եմ հստակ և վստահ ձեզ ասել, որ «Ֆուլ Հաուս»-ի 10-րդ եթերաշրջան չկա և չի լինելու»,- ասել է Մենչը և խնդրել տարածել տեսանյութը՝ զերծ մնալու համար այն մարդկանցից, ովքեր այդ ինֆորմացիան տարածելով ցանկանում են ապահովել իրենց էջերի ակտիվությունը:

Կիսվեք էջում