Մամուլ

«Վերջապես Փաշինյանի նյարդերը տեղի տվեցին». Աշոտ Ասատրյան

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վերջապես Փաշինյանի նյարդերը տեղի տվեցին ու դրա միակ պատճառը թիմակիցների կողմից իրեն հասցվող հարվածներն էին:

Փաստորեն ՔՊ-ի նիստի ժամանակ Փաշինյանն անդրադարձել է իրենից պաշտոն «մուրացողներին», ովքեր ցույցերին մասնակցելը մատի փաթաթան սարքած ամեն օր գործ են ցանկացել, բայց գործն էլ անպայման պետքա լիներ ոչ հասարակ ու միջինից բարձր պաշտոն: Դե Փաշինյանն էլ պահանջել է, թե ով` իր հետ քայլել է հանուն պաշտոնի, ապա կարող է հետ քայլել դեպի Գյումրի:

Իսկ այս ամենի մեղավորը գիտեք ո՞վքեր են: Ասեմ: Այն անձինք, ովքեր սկզբնական շրջանում «վիզ էին վերցրել», որ որոշ պաշտոններում կարող են անթերի աշխատել, սակայն հետագայում քաշեցին Փաշինյանին ու ժողովուրդն էլ գնալով հիասթափվեց այդ անձանցից: Իհարկե կան մի շարք երիտասարդ կադրեր, ովքեր անթերի մտել են իրենց աշխատաքի մեջ, բայց մեր կյանքում աչք են ծակում բացառապես թերությունները, որոնք կարող է առավելություններից քիչ են, սակայն հարված են հասցնում Փաշինյանի թիմին:

Հիմա, իմ կարծիքով, ամեն մեկն իր տեղը կգտնի, ամեն մեկը կաշխատի այն ոլորտում, որին ինքն արժանի է, այլ ոչ թե որտեղ ինքը կցանկանա կամ «վիզ կվեկալի»:

Զգում եմ, որ Փաշինյանն սկսում է կադրային քաղաքականության փոփոխություն ու այդ նիստում տեղի ունեցած խոսակցությունը զուր տեղը չհրապարակվեց ու դա կոնկրետ մեսիջ էր բոլորին: Կամաց-կամաց ամեն բան իր տեղում է հայտնվելու»:

Կիսվել