Մամուլ

Վերջապես կդադարենք շնչահեղձ լինել․ Ե՞րբ է հանրապետությունում սպասվում ջերմաստիճանի կտրուկ նվազում

Հայհիդրոմետկենտրոնի օդերևութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը հայտնում է, որ օգոստոսի 1-2-ին ցուրտ օդային հոսանքների ազդեցությունը կզգացվի հատկապես հյուսիսային մարզերի վրա, իսկ օգոստոսի 3-4-ին սառը օդը կներխուժի հանրապետության ողջ տարածք։ Օդի ջերմաստիճանը բոլոր մարզերում կնվազի 7-8 աստիճանով։

Հայհիդրոմետի հաղորդմամբ, օգոստոսի 1-2-ը հյուսիսային շրջաններում, 3-4-ը շրջանների զգալի մասում գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպների ժամանակ՝ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 2-4-ը աստիճանաբար կնվազի 7-8 աստիճանով: Երևանում օգոստոսի 1-2-ը՝ երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 3-4-ը՝ գիշերը և կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ:

Կիսվել