Վերին Շորժայում երկու վիրավոր ունենք. ԱԽ քարտուղար
Վերին Շորժայում երկու վիրավոր ունենք. ԱԽ քարտուղար
Այսօր Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում փոխհրաձգության հետևանքով երկու զինծառայող է վիրավորվել։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Մեր կարծիքով` նաև որոշ հայտարարություններ, որոնք մինչև այս հնչել են ՀԱՊԿ-ի կողմից, հնարավոր է նաև, որ սրանք են որոշակի ձևով ազդել։ Որովհետև մեր հիմնական անհանգստությունը պարոն Զասի տված հարցազրույցի այն էր, որ խաղաղ հանգուցալուծման գործընթացի վրա կարող են ոչ կառուցողական հայտարարությունները բացասական ազդեցություն ունենալ։
Կարծում ենք, որ Ադրբեջանին նման հայտարարությունները պրովոկացիայի դիմելու որոշակի հիմքեր են տալիս, և նա դա է պատճառը, որ մենք քննարկումներ ենք սկսել, որ բացառենք հետագայում նման հայտարարությունները»,- նշեց Գրիգորյանը։
ԱԽ քարտուղարի խոսքով՝ սահմանի կայունությունն այս պահին փխրուն է։ Մեծ ջանքեր են գործադրվում, որ այնպիսի միջավայր ու պայմաններ ստեղծվեն, որ հնարավոր լինի հետագայում խուսափել նման միջադեպերից։
Մանրամասները՝ ստորև տեսանյութում