Վերաքննիչ դատարանը մերժել է Միքայել Սրբազանի պաշտպանների բողոքները
Այսօր Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը մերժել է առաջին ատյանի դատարանի դատավորի՝ կալանք կիրառելու մասին որոշման դեմ Միքայել Սրբազանի պաշտպանների բողոքները:
«Պաշտպանական կողմը ակնկալում էր դատավոր Վաչե Մարգարյանի նման կեցվածքը, իսկ նրան հայտնված բացարկն ամենայն հավանականությամբ մերժվել է:
Միքայել Սրբազանի խափանման միջոցի վերացման հարցը քննարկվելու է առաջին ատյանի դատարանում հիմնական գործով նախնական դատալսումների ժամանակ»,- նշում են Միքայել սրբազանի պաշտպանների թիմից։
Հիշեցնենք, որ Միքաել Սրբզանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը):