«Վերահսկեք իրավիճակն ու ձեր գործը կատարեք. Վարչապետը չպետք է ձեր փոխարեն խանութներն ու դեղատները վերահսկի»
«Վերահսկեք իրավիճակն ու ձեր գործը կատարեք. Վարչապետը չպետք է ձեր փոխարեն խանութներն ու դեղատները վերահսկի»
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը։
«Քանի օր է, մարդիկ համատարած գրում են տարբեր վաճառակետերում ապրանքների գնի թանկացման մասին։
Որքան հետևել եմ այդպիսի գրառումներին, շատ դեպքերում կարծեք թե գործ ունենք այս իրավիճակում առիթավորվողների հետ, որովհետև նույն ապրանքը տարբեր տեղերում տարբեր գին ունի։
Իսկ հեղափոխությունից հետո ես և շատերը պատկերացրել ենք, որ պետական մարմիններն ու պաշտոնյաները կթարգեն պասիվ գործելակերպը, երբ լավագույն դեպքում նստում էին իրենց սենյակներում ու սպասում էին, որ խնդիրը կհասցնեն իրենց մոտ, եւ դրա փոխարեն դուրս կգան հասարակություն, փողոց և կիմանան, թե ինչ խնդիրներ կան ու ժամանակին կլուծեն դրանք։
Այս համատեքստում ուզում եմ հասկանալ, թե Տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովն իր անդամներով ու աշխատակազմով երբ է դուրս գալու խանութներ, վերահսկի իրավիճակը?
Վստահ եմ, վատ աշխատավարձեր չեն ստանում հանրության վճարած հարկերից։ Իսկ հանրության համար երբ են աշխատելու?, երբ մի կողմից հանրությանը պարտադրում ենք ինքնամեկուսանալ, ու դրա փոխարեն պետական մարմիններն են խորն ինքնամեկուսանում, իսկ խանութներ այցելող քաղաքացին նրանց փոխարեն հայտնաբերում է խնդիրը։
Վերահսկեք իրավիճակն ու ձեր գործը կատարեք։ Վարչապետը չպետք է ձեր փոխարեն խանութներն ու դեղատները վերահսկի»։