«Վեոլիա ջուրը» պարզաբանում է ներկայացրել նորակերտցիների ջուր չունենալու վերաբերյալ հրապարակումներին
«Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանում է ներկայացրել՝ կապված լրատվամիջոցների երեկվա հրապարակումների հետ, թե նորակերտցիների մի մասը ավելի քան 10 օր խմելու ջրի խնդիր ունի, ինչից վրդովված բողոքի ակցիա են իրականացրել։ Հայտարրաության մեջ ասվում է.
Մամուլում տարածված Արարատի մարզի Նոյակերտ բնակավայրում խմելու ջրի հետ կապված հրապարակումներին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ Նոյակերտ գյուղը հանդիսանում է ընկերության մեծածախ բաժանորդ, որի հանդեպ «Վեոլիա Ջուր» ընկերությունը չունի ժամային գրաֆիկի որևէ պարտավորություն:
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն գյուղին ջուր է մատակարարում ամեն օր՝ առավոտյան ժամը 06.00-ից մինչև 24.00-ն՝ օրական գյուղին ջուր մղելով վայրկյանում 5 լիտր ջուր: Այսինքն, օրական գյուղին մատակարարվում է 320 խմ ջրաքանակ:
Բաժանորդներին հորդորում ենք՝ գյուղի ներքին ցանցի հետ կապված խնդիրների դեպքում դիմել համայնքապետարան:
Տեղեկացնենք, որ Նոյակերտ գյուղի հետ Ընկերության հարաբերությունները կարգավորված է պայմանագրով, որի ամբողջ պահանջները համաձայնեցված է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ:
Ավելի վաղ հայտնել էինք երեկ Արարատի մարզում լարված իրավիճակ էր․ նոյակերտցիները տևական ժամանակ է՝ խմելու ջրի խնդիր ունեն։