«Վենդետան կանխելու միակ ճանապարհը ցմահ ազատազրկումն է» դեպքից 8 տարի անց
News.am-ի թղթակիցն է հաղորդում դատարանից, նիստի մեկնարկին գործով ամբաստանյալ Թելման Քալաշյանը եզդիերենով հայտարարեց, որ չի տիրապետում հայերեն լեզվին և թարգմանչի կարիք ունի:
Ինչին թե´ մեղադրող կողմի ներկայացուցիչները, թե´ նախագահող դատավորն առարկեցին, նշելով, որ ամբաստանյալը դատավարությունը ձգձգելու նպատակ ունի: Նրանք նշեցին, որ յոթ տարի տևող դատավարության ընթացքում Թելման Քալաշյանը բազմիցս խոսել և ցուցմունքներ է ներկայացրել հայերենով, հետևաբար տիրապետում է հայերենին և թարգմանչի կարիք չունի:
Մեղադրող կողմն իր ելույթում շեշտեց նաև, որ յոթ տարի տևող դատավարության ընթացքում նշանակված 200 նիստերից 57-ը տեղի չեն ունեցել Թելման Քալաշյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանի `տարբեր պատճառաբանություններով բացակայելու պատճառով:
Այսօր դատարանում հնչեց մեղադրական ճառը, ըստ որի՝ դատախազը պահանջեց Թելման Քալաշյանին դատապարտել ցմահ ազատազրկման և նախքան վերջնական վճռի հրապարակումը պահպանել նրա նկատմանամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը:
Դատախազի ելույթից ամբաստանյալը բարկացավ և եզդիերենով հայհոյանքներ հնչեցնել տուժող կողմի և տուժողների իրավահաջորդների նկատմամբ:
Դատարանում իրավիճակն այն աստիճան լարվեց, որ դատական կարգադրիչները պատ կազմեցին՝ դահլիճում ներկաների հնարավոր տեղաշարժը թույլ չտալու համար: