Վեհափառ Տեր, որդիական խոնարհությամբ շնորհավորում եմ Ձերդ Սրբության ծննդյան տարեդարձը. Արթուր Վանեցյան
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը շնորհավորել էԱմենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձը։
«Վեհափառ Տեր, որդիական խոնարհությամբ շնորհավորում եմ Ձերդ Սրբության ծննդյան տարեդարձը։ Աղոթում եմ ամենակալ Տիրոջը պահապան և զորակից լինել Ձեզ։ Մաղթում եմ քաջառողջություն, ամուր կամք, հոգու արիություն և երկար տարիների պայծառ ու արդյունաշատ գահակալություն՝ ի շահ աստվածասեր մեր ժողովրդի և խնկաբույր Հայրենիքի։
«Ամեն հայի սրտից բխած,
Լսիր այս ձայն, ո՜վ Աստված.
Երկար կյանք տուր Հայրապետին,
Երկար օրեր Հայոց Հոր.
Տեր, անսասան պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ»»,- գրել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է։