Վեդիում մահացել են 29-ամյա ծննդկանն ու նորածինը
Վեդիում մահացել են 29-ամյա ծննդկանն ու նորածինը։ Արարատի մարզի Վեդի քաղաքի ծննդատանը երեկ՝ օգոստոսի 1-ին 29-ամյա ծննդկան է մահացել: Բժիշկներին չի հաջողվել փրկել նաև նորածնի կյանքը: Կինը երրորդ երեխային էր սպասում։
Ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը հայտնեց, որ դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է այսօր առավոտյան։
Դեպքի առնչությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են։