Վարչապետ Փաշինյանին փոխանցեք, որ իր իշխանությանը մնացել են հաշված րոպեներ․ Լիաննա Մանուկյան
Վարչապետ Փաշինյանին փոխանցեք, որ իր իշխանությանը մնացել են հաշված րոպեներ․ Լիաննա Մանուկյան
ԲՀԿ Ուսանողական Խորհրդի նախագահ Լիաննա Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Վարչապետ Փաշինյա՛ն, ժողովրդի պատվի մասին մտածելով առաջարկում եմ հրաժարական տալ ու հեռանալ։
Մի երկրում, որտեղ 7 ամիս է արտակարգ դրություն է հայտարարվել ու մարդիկ մնացել են առանց աշխատանքի, միայնակ իրենց խնդիրների հետ առանց պետության աջակցության, նախարարներն ու մյուս պաշտոնյաները մի քանի անգամ պարգևավճարներ են ստանում բավական չէ, դեռ մի հատ էլ Վարչապետը առանց խղճի խայթի, կորցնելով բարոյականությունն ասում է, որ դա լավ է ու ժողովրդի պատիվն է։
Վարչապետ Փաշինյա՛ն ժողովրդի պատվի մասին մտածելով առաջարկում եմ հրաժարական տալ ու հեռանալ։
Ժողովրդին պատիվ չի բերում, որ դուք եք մեր երկրի իշխանությունը, պատիվ չի բերում, որ սորոսական բանդան է ղեկավարում մեր երկիրը, պատիվ չի բերում երբ այլասերում են մեր երեխաներին ու ոտնահարում մեր ավանդական արժեքները։
Ժողովրդի պատվի մասին մի խոսեք, քանի որ խոսելու տեղ չունեք։
Ներեցեք իսկ ժողովրդի լավ ապրելը ձեր պատիվը չէ՞։
Այդ ուղղությամբ միթե՞ չեք մտածել։
Ձեր իշխանությունը միայն զբաղված է ինքնապարգևատրումներով ու (ներեցեք բառիս համար) նագլիության ամենավերին աստիճանին հասնելով արդարացնում եք ձեր միլիոնավոր պարգևավճարներ ստանալը ու դա անում ժողովրդի անունից։
Վարչապետ Փաշինյանին փոխանցեք, որ իր իշխանությանը մնացել են հաշված րոպեներ»։