Մամուլ

Վարչապետն իրեն ուղեկցող ավտոշարասյունով ականատես եղավ, թե ինչպիսի «խավար է տիրում» Դիլիջանի թունելում

Վարչապետն իրեն ուղեկցող ավտոշարասյունով ականատես եղավ, թե ինչպիսի «խավար է տիրում» Դիլիջանի թունելում

Shamshyan.com-ը գրում է․ Երեկ՝ հունիսի 17-ին, կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ հանրապետության ճանապարհներին կատարվող ասֆալտապատման աշխատանքներին։ Այն, որ վերջին տարիներին հանրապետությունում իրականացվել են հսկայածավալ ճանապարհաշինարարական աշխատանքներ, դա փաստ է։

Նույնիսկ այնպիսի հատվածներում է կատարվել ճանապարհների կապիտալ վերանորոգում, ու կառուցվել նորերը, որ գաղտնիք չէ։ Շատ գյուղեր վերջին տարիներին են ունեցել բարվոք, միջազգային չափանիշներին համապատասխան ճանապարհներ, մինչդեռ նմանատիպ ճանապարհներ գյուղացիները տեսել էին սովետական տարիներին։  Ճանապարհաշինարարության մեջ է մտնում նաև հանրապետության մի քանի թունելների պահպանման և արդիականացման խնդիրը։

dilijan tunel

Եթե Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 3 թունելները փայլում են իրենց արտաքին լուսավորությամբ, ապա Դիլիջանի թունել մտնելիս այնպիսի արտաքին լւոսավորություն է տեղադրված, ասես, մոմի լույսով երթևեկես։ 

Այդ հատվածով մի քանի անգամ անցել է նաև վարչապետը ու հաստատ նկատած կլինի, որ արտաքին լուսավորությունն ու թունելի մեջ եղած փոսերը անհարմարություններ են առաջացնում վարորդների համար։

Կիսվել