Վարչապետն արդարացնում է պարգևավճարատաշտից օգտվող պաշտոնյաներին. Բաբկեն Հարությունյան
Վարչապետն արդարացնում է պարգևավճարատաշտից օգտվող պաշտոնյաներին. Բաբկեն Հարությունյան
Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Բաբկեն Հարությունյանը։
«Վարչապետն արդարացնում է պարգևավճարատաշտից օգտվող պաշտոնյաներին
Նիկոլը հայտարարեց, որ բարձրաստիճան պաշտոնյաներին ընդհամենը 1 միլիարդ դրամ պարգևավճար է տրվել, պատկերացնում եք` ընդհամենը 1 միլիարդ ու հետո սկսում թվարկել «աննախադեպ ձեռքբերումների» մասին:
Ասել կուզի ` 1 միլիարդը ինչ փող է որ, ամեն մի պաշտոնյաի ամսական ստացած միլիոնավոր պարգևավճարներն ու աշխատավարձերը ինչ մի մեծ փող է որ, բայց հենց խոսում է բարձրացված 3000-5000 դրամ թոշակների մասին` ասում է, թե դա պաշտոնյաների «հսկայական աշխատանքի» արդյունքում է բարձրացել թոշակը:
Իհարկե, Նիկոլը «չի հասկանում կամ մոռանում է», որ բարձրացված թոշակները դա տնտեսվարողների մուծած, շատ մուծած հարկերի, շատ խփած ՀԴՄ-ների արդյունքն է, ոչ թե բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքի արդյունքում ստեղծված նոր բիզնեսների և աշխատատեղերի արդյունքը:
Անդրադառնալով ամենամեծ ու ամենալկտի ստին` ասեմ, որ 1 միլիարդի մասին խոսող վարչապետը չի նշում տարբեր պաշտոններ զբաղեցնող «քայլած ունեցողներին», ովքեր օգտվում են պարգևավճարատաշտից միլիարդավոր դրամներով:
Հիշեցնեմ, որ միայն վարչապետի աշխատակազմը 2019թ-ին ստացել է կես միլիարդ դրամ պարգևավճար, ԱԺ-ն` մոտ 1 միլիարդ: Նախարարությունների, մարզպետարանների և այլ գերատեսչությունների ստացած միլիարդների մասին էլ բազմիցս գրվել է:
Հ.Գ. Մինչև իշխանության գալը Նիկոլը նման դեպքերում ասում էր իշխանության կերակրատաշտից լափողներ»: