Մամուլ

Վարչապետի հրահանգով փակված խանութը «Red Store»-ն է․ «Հետք»

«Հետք»-ը գրում է․ Վարչապետի ընդամենը մեկ հրահանգով և ՊԵԿ-ի ձեռամբ օրերս փակվեցին տեխնիկայի առևտրով զբաղվող «Red Store» («Ռեդ սթոր») խանութները, որոնց մի մասը շարունակում է փակ մնալ։ Հրահանգի պատճառը անկանխիկի առևտրի դեպքում այլ գին սահմանելն էր։ «Հետքը» տարիներ առաջ է գրել հայաստանյան խանութներում այս երևույթի մասին և, որպես կոնկրետ օրինակ, նշել նաև այս խանութը։ Այն ժամանակ ՊԵԿ-ը համարել էր, որ այդ երևույթը վերահսկելու գործառույթ չունի։ 

«Ձևը գտե՛ք, փակե՛ք էդ խանութը»

Կառավարության վերջին նիստին (դեկտեմբերի 18-ին) վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրահանգեց ՊԵԿ նախագահ Էդուրադ Հակոբյանին «ձևը գտնել» և փակել այն խանութը, որը ապրանք վաճառելիս կանխիկով վճարման դեպքում այլ գին է սահմանում, անկանխիկի դեպքում՝ այլ։ 

Հրահանգի պատճառ էր դարձել այն, որ վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչներն այդ խանութից առևտուր անելիս տեղեկացել էին կանխիկի և քարտային վճարման տարբեր գների մասին։

«Փակեք էդ խանութը, ձևը գտեք, փակեք էդ խանութը, ստուգելու եմ։ Չգիտեմ՝ ասածս ինչքանով է… փակեք այդ խանութը, այդ խանութում առևտուր պետք է չլինի։ Իմ վրա եմ վերցնում անձնական պատասխանատվությունը ու ամեն օր կողքով անցնելու եմ, մինչև անձնական թույլտվությունս չլինի, այդ խանութը պիտի չբացվի։ Կզեկուցեք անձամբ»,- ՊԵԿ նախագահին հրահանգեց վարչապետը։ 

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ «Red Store» խանութների ցանցի մասին է խոսքը, որոնք այս հայտարարությունից շատ չանցած՝ փակվեցին։ Դեկտեմբերի 22-ին «Red Store»-ն իր ֆեյսբուքյան էջում հայտարարեց, որ երկու խանութ-սրահներն արդեն բացվել են (պարզ չէ՝ վարչապետի անձնական թույլտվությա՞մբ, թե ոչ), իսկ մնացած 4 մասնաճյուղերը կբացվեն շուտով։

red store

Դեկտեմբերի 22-ին ՊԵԿ-ն էլ հայտարարություն տարածեց, որ դեկտեմբերի 18-ի Կառավարության նիստում վարչապետի կողմից նշված հարկ վճարողի նկատմամբ իրականացվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և հարկային վարչարարություն։

Ըստ ՊԵԿ-ի՝ ընկերության նկատմամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են ձեռնարկվել դեռևս 2024-ի սեպտեմբերից

Թեև ՊԵԿ-ը շտապեց «Red Store»-ի «հետևից գնալ» վարչապետի հրահանգից անմիջապես հետո, ցանցի խանութները ևս փակվեցին այդ հրահանգից հետո, սակայն ՊԵԿ-ը պնդում է, որ այդ ընկերության նկատմամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են ձեռնարկվել դեռևս 2024-ի սեպտեմբերից։

Ըստ ՊԵԿ-ի՝ պարզվել է, որ ընկերությունում առկա ստվերային շրջանառությունից չի հաշվարկվել և չի վճարվել 95․7 մլն դրամի հարկային պարտավորություն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում