Վարչապետի ընտանիքի հետ Արագածոտնի թեմի առաջնորդի օրհնությամբ եմ սկսել աշխատել, որևէ ծածուկ բան չեմ արել. Տեր Արամ
Վարչապետի ընտանիքի հետ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ եմ սկսել աշխատել, որևէ ծածուկ ու թաքուն բան չեմ արել:
Այս մասին այսօր լրագրողներ հետ զրույցում ասել է Հովհանավանքի քահանա Տեր Արամ Ասատրյանը:
«Ընթացքում, ասեմ ավելին, Արագածոտնի թեմի առաջնորդի կողմից ստացել եմ զանգեր, որ ես կապ հաստատեմ իշխանական ընտանիքի հետ, նրանց ինչ-որ բաներ խնդրեմ, որ առհասարակ եկեղեցու համար անեն: Այսինքն՝ ես որևէ անգամ նախաձեռնող չեմ եղել այդ ընտանիքի հետ կապի դուրս գալու, շփումներս խորացնելու: Անգամ առաջարկներ են եղել, որ տեր հայր, ինչ կուզես, որ քեզ համար անենք, վերջապես ծառայություններ ես մատուցում, պատկերացրեք՝ հրաժարվել եմ»,- նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: