«Վարչապետի աթոռը ժամանակավորապես զբաղեցնող անձը դարձյալ մտքի գոհարներ է շաղ տվել». Նարե Գրիգորյան
Վարչապետի աթոռը ժամանակավորապես զբաղեցնող անձը դարձյալ մտքի գոհարներ է շաղ տվել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Նարե Գրիգորյանը։
«Վարչապետի աթոռը ժամանակավորապես զբաղեցնող անձը դարձյալ մտքի գոհարներ է շաղ տվել: Նա ասել է մոտավորապես հետևյալը՝ մեր երկրում կան ուսուցիչներ, ազատամարտիկներ, հոգևորականներ, որոնք ունեն ոչ բավարար գիտելիքներ, չեն համապատասխանում իրենց կոչմանը և մի բան էլ իրենց կոչման տակ թաքնվելով՝ ուզում են առավելություններ ունենալ:
Դե իհարկե, այստեղ գործում է վաղեմի՝ «նստեմ գիրկդ, փիտեմ մորուքդ» հայտնի ասույթը: Այսինքն, երբ այդ նույն ուսուցիչները, ազատամարտիկներն ու հոգևորականները մասնակցում էին 2018-ի ավանտյուրային, նրանք լավն էին, գրագետ, կոմպետենտ ու հայրենասեր: Երբ եկավ նրանց տեր կանգնելու և սեփական խոստումները իրագործելու ժամանակը՝ նրանք փիսն են, անպետք ու անօգուտ:
Ո՞վ է տվել վարչապետի պաշտոնը վերցրած մարդուն իրավունք՝ վերլուծություններ անել այլոց մասնագիտական կամ բարոյական հատկանիշների մասին: Դու փիլիսոփա չես, ոչ էլ հոգեբան, առավել ևս՝ դու մասնագիտական հանձնաժողովի նախագահ չես, որը մոնիթորինգ է արել ու հիմա էլ արդյունքներն է ներկայացնում:
Դրա փոխարեն պարոն Փաշինյանը թող վերլուծության ենթարկի իրեն: Ինքը մի մարդ է, ով առանց գաղափարի՝ իրեն դրել է քաղաքական գործչի տեղ: Մարդ է, ով առանց ծրագրի՝ եկել է իշխանության: Մարդ է, ով այսօր բացարձակապես իր տեղում չէ: Նիկոլը ձգում է առավելագույնը ամսագրի խմբագրի պաշտոնին՝ ոչ ավել:
Հ.Գ. Ուսուցիչների, ազատամարտիկներ կամ հոգևորականների պատրաստվածության մասին ինքս լավ տեղեկացված չեմ, բայց որ իշխանություններին պաշտպանող կեղծ օգտատերերը հայհոյանքի բարձրագույն դպրոց են անցել՝ փաստ է, ինչի համար շնորհավորում եմ ՀՀ վարչապետին: Միակ ոլորտն է, որ քչից-շատից հաջողել է»։