Վարչապետը հրապարակել է անհայտ կորածների թիվը
Վարչապետը հրապարակել է անհայտ կորածների թիվը
Վարչապետ Փաշինյանն այսօր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց, որ Արցախյան 44-օրյա պատերազմում անհայտ կորածների թիվը ներկա պահին կազմում է 240, և այդ թիվը պարբերաբար փոխվում է կատարվող աշխատանքներին զուգահեռ (աճյունների որոնում, ԴՆԹ նույնականացում և այլն)։
Նիկոլ Փաշինյանը որպես համեմատություն նշեց, որ արցախյան առաջին պատերազմի ժամանակ անհայտ կորածների թիվը ևս շուրջ 200 է եղել, որոնց ճակատագիրն մինչ օրս անհայտ է։